Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին գտնվում են խրոնիկական սթրեսի մեջ, ավելի մեծ շանսեր ունեն աղջիկ ծնելու, քան տղա: Այդպսիսի եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Հետազոտություններին մասնակցել է 338 կին: Այս մասին գրում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Կանանց մոտ չափվել են երկու հորմոնների ցուցանիշները` կորտիզոնը, որը փաստում է խրոնիկական սթրեսի առկայության մասին, և բետաամիլազը, որը վկայում է ադրենալինի բարձր մակարդակի մասին: Կանայք այդ ընթացքում օրագրերում նշումներ են կատարել իրենց ապրումների մասին:
Փորձի ընթացքում ծնվել է 58 տղա, 78 աղջիկ: Կորտիզոն հորմոնի բարձր մակարդակ ունեցող կանանց 50%-ի մոտ աղջիկ ծնելու հավանականությունը 75%-ից բարձր է եղել:










































