ԱՄՆ Ջորջիա նահանգում գտնվող Six Flags Over Georgia զվարճանքների այգին այցելուների մեջ մադագասկարյան ուտիճներ ուտելու մրցույթ է անցկացրել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին:
Մրցույթին մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք պետք է ուտեին թխվածքի մեջ փաթաթված ուտիճը: Միջատների անվտանգությունը ստուգվել է առողջապահության գերատեսչության կողմից: Որպես պարգև հաղթողը ստացել է այգու ծառայություններից օգտվելու բաժանորդագրության քարտ:
Ուտիճներ ուտելու մրցույթն իրականացվել է հոկտեմբերի 1-ից անցկացվող «Սարսափելի փառատոնի» շրջանակում:
Six Flags Over Georgia-ի 2012թ. բաժանորդագրության քարտի արժեքը կազմում է 64 դոլար 99 ցենտ: Այն հնարավորություն է տալիս առանց սահմանափակման օգտվել բոլոր ծառայություններից:








































