Հարավային Կորեայի Բիոտեխնոլոգիաների հետազոտության հիմնադրամի գիտնականները հայտարարել են, որ հաջողությամբ դաշտագայլ են կլոնավորել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Խվան Վու Սուկի ղեկավարությամբ գործող գիտնականների խումբը այսօր հայտարարել է, որ այս տարվա հունիսին կլոնավորման ճանապարհով ծնվել է 8 դաշտագայլ: Կլոնավորված դաշտագայլերին պատրաստվում են հանձնել կենդանաբանական այգի:
2005թ. Խվան Վու Սուկը սկանդալի կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ կլոնավորման նրա փորձը կեղծված է եղել:









































