Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Պելեն այսօր այցով մեկնել է Ճապոնիայի՝ մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից առավելապես տուժած Միյագի պրեֆեկտուրա:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այցի ընթացքում Պելեն եղել է Նատորի քաղաքի դպրոցում, շփվել երիտասարդ ֆուտբոլասերների հետ և նրանց մի քանի գնդակ նվիրել: «Ես այստեղ եմ եկել որպես Բրազիլիայի ժողովրդի ներկայացուցիչ` աջակցության խոսքեր փոխանցելու»,- ասել է Պելեն Նատորիի բնակիչներին:








































