Thursday, 11 06 2026
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ

Բանակի սպանությունների նախկին գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունը կկանխարգելի վաղվա բռնություններն ու սպանությունները. ՄԻՊ

Խաղաղ պայմաններում բանակում մահացած ութ զինվորների ծնողներ կառավարության շենքի դիմաց հանդիպել էին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և խնդրել հնարավոր աջակցություն: Պաշտպանը սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովում կազմակերպել էր ծնողների հանդիպումը ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, մշտական հանձնաժողովի նախագահներ Հրայր Կարապետյանի և Արամ Սաֆարյանի, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ:
Հանդիպման արդյունքում որոշվել էր պատգամավորներին ներկայացնել համատեղ տեղեկանքներ յուրաքանչյուր զոհված զինվորի գործի քննության ընթացքում տեղ գտած թերացումների ու խախտումների վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմի օգնությամբ կազմվել են ութ տեղեկանքներ, որոնք ներառում են զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլը, քննության ընթացքում ծնողների ներկայացրած խախտումները և թերացումները:

ՄԻՊ գրասենյակը ներկակայացնում է նշված խախտումներից և թերացումներից միայն մի քանիսը: Արայիկ Ավետիսյանի գլխի վրա բացի հրազենային վնասվածքներից առկա են եղել այլ վնասվածքներ, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի էլ պարել դրանց պատճառները: Գեղմ Սերգոյանի մահվան գործով քննիչի կողմից փորաետին է ուղարկվել թվով 3 ռենտգեն լուսանկարներ, որոնց թե դատաբժշկական գիտաործնականկենտրոնում և թե նախաքննության ընթացքում անդրադարձ չի կատարվել:
Նարեկ Գալստյանի մահվան դեպքի վայրից ոչնչացվել են մի շարք իրեղեն ապացույցներ: Տիգրան Համբարձումյանի դին գտնվել է զորամասից ընդամենը մի քանի մետր հեռվոուանվա՝տեսանելի վայրում, սակայն զորամասի սպայական կազմը մարմինը հայտնաբերել է դեպքից մեկ օր անց: Անդրանիկ Սարգսյանի մահվան գործով բուժծառայության պետը իր բացատրությունում նշում է, որ ինքը սխալ ախտորոշում է իրականացրել, մինչդեռ նախաքննության մարմինն այդ հարցին չի անդրադարձել:
Քննիչն իր որոշման մեջ արձանագրել է, որ սպանված Արման Հակոբյանին նաև ծեծի են ենթարկել, սակայն քայլեր չի ձեռնարկել ծեծած զինծառայողներին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Պարանի վրա, որով կախվել է Վալերիկ Մուրադյանը, առկա են եղել արյան հետքեր, սակայն պարանը չի ուղարկվել փորձաքննության՝ արյան կարգը և պատկանելիությունը որոշելու համար: Սպանված Տիգրան Օհանջանյանի մարմնի նկարներից ակնհայտ երևում է աչքի, ծնոտի և գլխի հատվածներում առկա վնասվածքները, ինչպես նաև ձեռքի ափի կապտուկները, սակայն դատաբժշկի կողմից այդ ամենը չի արձանագրվել: Տեղեկանքների ամբողջական տեքստերին հնարավոր է ծանոթանալ www.pashtpan.am կայքում http://pashtpan.am/main/am/0/27/2528 հասցեով:
Արձանագրելով ծնողների կողմից ներկայացված խնդիրներն ու բողոքները՝ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանին, Արամ Սաֆարյանին, Հրայր Կարապետյանին և Լարիսա Ալավերդյանին այսօր ուղարկված տեղեկանքներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իրավական հետագա գործողությունների իր առաջարկները:

Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերկանգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում