Monday, 08 06 2026
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ

10 միլիոն դրամ տուգանք «Գավառտրանս»-ին՝ գերիշխող դիրքի չարաշահման համար

Գերիշխող դիրքի չարաշահման համար այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 10 մլն դրամով տուգանեց «Գավառտրանս» ընկերությանը:

Երևան-Գավառ-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Գավառտրանս» ընկերությունը լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն փաստացի ուղևորափոխադրումներ է իրականացրել 1000 դրամով:

Մարզերի բնակիչների, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, հանձնաժողովը ուսումնասիրել է նշված երթուղու գործունեությունը: Արդյունքում պարզվել է, որ «Գավառտրանս» ընկերությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 3 երթուղի՝ Երևան-Գավառ-Երևան (համար 303), Երևան-գ. Սարուխան-Երևան (hամար 313) և Գավառ-Երևան-Գավառ (համար 326): Ընդ որում, ընկերությունը պարտավորվել է 313 և 326 համարի երթուղիները սպասարկել 1000, իսկ Երևան-Գավառ-Երևան ուղղությունը՝ 500 դրամով, որն էլ, ըստ էության, բոլոր 3 երթուղիներից հիմնականն է:

Սակայն, փաստացի, «Գավառտրանսը» միտումնավոր կերպով չի կատարել իր պարտավորությունները, ինչի արդյունքում էլ Երևանից Գավառ մեկնողները ստիպված են եղել վճարել կրկնակի ավելի գումար՝ 500-ի փոխարեն 1000 դրամ:

Հանձնաժողովի դիտարկմամբ՝ «Գավառտրանսը» ունի գերիշխող դիրք, քանի որ այն հանդիսանում է Գավառը և հարակից գյուղերը սպասարկող միակ երթուղին: Իր վարքագծով նա խոչընդոտել է առավել բարեխիղճ ընկերությունների մուտքը նշված շուկա, քանի որ մրցութային փաթեթում առաջարկել է անհամեմատ ցածր գին, ինչն էլ մրցույթը շահելու հիմնական պատճառներից մեկն է հանդիսացել: Փաստորեն, «Գավառ տրանսը» չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և սպառողներին առաջարկել է ծառայությունների մատուցման այլ պայմաններ՝ ոտնահարելով նրանց իրավունքները:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ՝ տնտեսվարողի նման վարքագիծը գերիշխող դիրքի չարաշահում է, որի համար հանձնաժողովի որոշմամբ ընկերության հանդեպ կիրառվում է 10 միլիոն դրամի տուգանք: Հանձնաժողովը «Գավառտրանս» ընկերությանը հանձնարարեց հնգօրյա ժամկետում վերացնել խախտումը, «Երևան-Գավառ-Երևան երթուղու ուղևորներից գանձել 500 դրամ, հակառակ դեպքում հրաժարվել լիցենզիայից՝ հնարավորություն տալով այլ տնտեսվարողների աշխատել բարեխիղճ և օրենքի դաշտում:

ՏՄՊՊՀ մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ողջ փաթեթը կուղարկվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում