Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Ինչո՞ւ կոռումպացված Հայաստանը չի դառնում գլխացավանք

Հայաստանյան ընդդիմության առաջնորդներն իրենց ելույթներում քանիցս խոսել են Հայաստանում կոռումպացվածության բարձր մակարդակի մասին՝ նշելով, որ այդպիսի Հայաստանը գլխացավանք է աշխարհի՝ ի մասնավորի Ռուսաստանի համար:

Կասկած չկա, որ Հայաստանի կոռումպացված իշխանությունը գլխացավանք է թե՛ Ռուսաստանի, թե՛ արտաքին մյուս գործընկերների` ԱՄՆ-ի, Եվրոպայի համար, իսկ առաջին հերթին, իհարկե, հենց Հայաստանի և հայ ժողովրդի համար: Բայց պարադոքսն այն է, որ Հայաստանն այժմ գտնվում է յուրահատուկ մի հանգրվանում, երբ Հայաստանի ոչ կոռումպացված իշխանությունը, թերևս, առավել մեծ գլխացավանք է լինելու Ռուսաստանի համար: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Հայաստանում իշխող ներկայիս վարչակազմի գլխավոր հովանավորն է:

Ռուսաստանն է անհրաժեշտ պահին օգնում ֆինանսապես, իհարկե դրա դիմաց վերցնելով Հայաստանի ինքնիշխանության մի ինչ-որ տարր, Ռուսաստանն է Հայաստանից արտագաղթածների զգալի մասին աշխատանքով ապահովում` նպաստելով, որ Հայաստանի տնտեսությունը գոնե ինչ-որ չափով շնչի այնտեղից ստացվող տրանսֆերտներով, և եթե ներկայիս վարչակազմը մի որևէ բանում Ռուսաստանի դժգոհությունը հարուցի, ապա հայտնի չէ, թե ասենք, օրինակ, սքինհեդները ինչպիսի վերաբերմունք կսկսեն դրսևորել հայերի հանդեպ: Ռուսաստանն է արդեն Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչը նշանակում է, որ ռուսները ներկայիս վարչակազմին ինչ-որ առումով ազատում են նաև արտաքին ագրեսիայի հետ կապված գլխացավանքից: Բնականաբար, դա էլ Ռուսաստանն անում է ոչ թե Հայաստանի իշխանությանը շատ սիրելու, այլ պարզապես այդ միջոցով իշխանությանն իր ազդեցության գոտում էլ ավելի խորը «թաղելու» համար:

Ի վերջո, 2008 թվականի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանի Պուտինին հայտնած շնորհակալությունը` ընտրությանը միանշանակ աջակցելու համար, ակնհայտ դարձրեց նաև, որ Ռուսաստանն է Հայաստանի իշխանությանն օգնում սեփական քաղաքացիների հանդեպ ուժի կիրառումով պահել իշխանությունը: Դե բնական է` կօգնի, քանի որ ներկայիս իշխանությունը Ռուսաստանից այնպիսի կախվածության մեջ է, որ ռուսների համար ավելի ազատ իշխանությունը կարող է առնվազն դիսկոմֆորտ առաջացնել թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական իմաստով: Այդ պարագայում խիստ վիճելի է թվում այն միտքը, թե Հայաստանի կոռումպացված իշխանությունը գլխացավանք է Ռուսաստանի համար:

Դա այդպես կլիներ այն դեպքում, երբ երկու երկրների հարաբերությունը տեղավորվեր միջպետական, այսպես ասած, դասական հարաբերության շրջանակում: Սակայն հայ-ռուսական հարաբերությունը վաղուց է, որ այդ շրջանակից շեղվել է, եթե իհարկե երբևէ եղել է այդ շրջանակում:

Իսկ ինչո՞ւ եմ կարծում, որ Հայաստանի ոչ կոռումպացված իշխանությունն առավել մեծ կամ իսկական գլխացավանք է լինելու Ռուսաստանի համար: Մեծ հաշվով, հենց այն պատճառով, որ Հայաստանի ոչ կոռումպացված, այսինքն` բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակում ձևավորված և գործող իշխանությունը բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակ պետք է տեղափոխի նաև արտաքին աշխարհի և մասնավորապես Ռուսաստանի հետ Հայաստանի «ոչ դասական» հարաբերությունը: Դա նշանակում է, որ Հայաստանի ոչ կոռումպացված իշխանությունը պետք է Հայաստանը, ուզի, թե ոչ, դուրս բերի Ռուսաստանից ներկայիս լրջագույն կախվածությունից: Դա ոչ թե թելադրված է հակառուսականությամբ կամ որևէ այլ զգացմունքային տարրով, այլ պարզ տրամաբանությամբ. անթույլատրելի է, որ որևէ երկիր այդ աստիճան կախվածության մեջ լինի որևէ այլ երկրից:

Իսկ Ռուսաստանի պարագայում առավել ևս, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանն էլ այսօր, մեղմ ասած, այնքան էլ Սահմանադրության և օրենքի վրա հիմնված կառավարմամբ երկիր չէ: Ռուսաստանում էլ այսօր այլախոհությունը հետապնդվում է, հեռուստատեսությունը գտնվում է իշխանության հսկողության տակ, իշխանությունը սերտաճած է բիզնեսի հետ: Միգուցե մասշտաբներն ու տեխնոլոգիաներն են այլ, միգուցե այդ ամենը Ռուսաստանում շատ ավելի նրբորեն և հմտությամբ է քողարկվում, իսկ Հայաստանում ամեն ինչ արվում է շատ ավելի կոպիտ ձևով, թեև գուցե խնդիրը ընդամենը աշխարհագրական մասշտաբներն են: Բայց բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Ռուսաստանն էլ գտնվում է այն արժեքային տիրույթում, որը ներկայումս արմատավորված է Հայաստանում և արտահայտվում է իշխող համակարգի տեսքով և ավանդույթներով:

Հետևաբար, եթե Հայաստանը մտնում է սահմանադրական, օրինական պետության և իրավակարգի դաշտ, ապա անմիջապես առաջանում է խորթությունը Ռուսաստանից: Այդ դեպքում կամ պետք է Ռուսաստանը փոխվի, կամ Հայաստանը պոկվի ռուսական ազդեցության գոտուց և տեղափոխվի այնտեղ, որտեղ Սահմանադրությունն ու օրենքը գերակա արժեքներ են, այսինքն` Արևմուտք: Բնական է, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանին փոխել: Հետևաբար մնում է միայն պոկվելը, այլապես Ռուսաստանը ամեն կերպ փորձելու է Հայաստանի վրա իր ազդեցությունը բանեցնելով թույլ չտալ, որ Հայաստանի հասարակական-քաղաքական, ներերկրային միջավայրը արժեքային առումով խորթանա ռուսականից: Հետևաբար, ակնհայտ է, որ Հայաստանում չկոռումպացված իշխանությունն ու Ռուսաստանը լինելու են փոխադարձ գլխացավանքներ, և բնական է, որ նրանք կհանգստանան միայն այն դեպքում, եթե ազատվեն իրարից: Հարցն այն է, թե ո՞վ ավելի համարձակ և վճռական կլինի այդ հարցում: Իսկ այդ դեպքում արդեն աշխարհագրական սահմանների տարբերությունը դառնում է խաբուսիկ գործոն, քանի որ առաջնայինը միտքն ու կամքն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում