Saturday, 13 06 2026
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար

Լեռնային Ղարաբաղին կարող է շնորհվել ինքնավարության կարգավիճակ. Իլհամ Ալիև

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի համար ամենամեծ սպառնալիքն է։ Շփման գծում իրավիճակը շատ փխրուն է։ Փաստացիորեն գոյություն չունի խաղաղություն։ Չնայած որ 1994 թվականին կնքվել է զինադադար, ցայժմ խաղաղություն ձեռք չի բերվել։ Դրա համար էլ ոչ ոք չի կարող բացառել շփման գծում զարգացման որևէ սցենար։ Այդ տեսանկյունից բոլորի, այդ թվում՝ նաև Ադրբեջանի համար շատ ավելի լավ կլինի, եթե հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա։

Պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 12-15 հազար սպանված և անհետ կորած։ Հայկական կողմի կրած կորուստների մասին ավելի լավ կիմանան իրենք՝ հայերը։ Կարծում եմ, որ սա ամենավտանգավոր հակամարտությունն է, քանի որ անհնար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա։ 1990-ական թվականների սկզբին ադրբեջանցիները վտարվեցին ոչ միայն Լեռնային Ղարաբաղից, այլև նրան հարակից 7 շրջաններից։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք «1 միլիոն» փախստական ու հարկադիր վերաբնակ։

Ցայժմ մենք հավատում ենք, որ հակամարտությունը կարգավորվելու է խաղաղ ճանապարհով, քանի որ «պատմական և իրավական տեսանկյունից» Լեռնային Ղարաբաղը մերն է։ Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը «պետք է վերականգնվի», հայկական զորքերը «պետք է դուրս գան» բոլոր «օկուպացված» տարածքներից, ադրբեջանցիները «պետք է իրավունք ստանան» վերադառնալու իրենց տները, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղ։

Լեռնային Ղարաբաղին կարող է տրվել ինքնավարության կարգավիճակ։ Աշխարհում և Եվրոպայում գոյություն ունեն ինքնավարության լավ օրինակներ։ Կան այնպիսի երկրներ, որոնք իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնել են իրենց հիմնական տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղը «գտնվում է» Ադրբեջանի կենտրոնում։

Մենք ցանկանում ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, և ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով։ Սակայն կարելի է ասել, որ արդեն 20 տարի է, ինչ միջազգային միջնորդներն անարդյունք աշխատում են տվյալ խնդրի շուրջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում