Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը շաբաթ օրը հանդիպել է Լոնդոնի հարյուրավոր ցուցարարների հետ, որպեսզի քննարկի ֆինանսական շուկաներում առկա կոռուպցիայի հետևանքները և խոշոր բանկերը փրկելու մեթոդները: Այս մասին հաղորդում է Forbes-ը:
«Մենք շատ բան ունենք սովորելու «արաբական գարնան» առաջնորդներից»,- ասել է Ասանժը ցույցի ժամանակ: Նա նաև ասել է ցուցարարներին, որ վերջիններս դարձել են «Կահիրեից Լոնդոն» շարժման մի մասը:
«Պատճառներից մեկը, որ մենք աջակցում ենք այս ցույցին, այն է, որ Լոնդոնի բանկային համակարգը, լինելով աշխարհի ամենամեծ համակարգը, եկամուտներ է ստանում արտասահմանյան անօրինական գործարքներից»,-ավելացրել է նա:
Ցուցարարների մեծ մասը ողջունել է Ասանժի ելույթը, որից հետո վերջինս աննկատ հեռացել է:








































