Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմեդ Ալի Հոսեյնին կոչ է արել եվրոպական պետություններին՝ ուսումնասիրել մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերը, որոնք թույլ են տրվել Լիբիայում՝ ՆԱՏՕ-ի կողմից: Այս մասին հաղորդում է իրանական կառավարության տեղեկատվական ИРНА գործակալությունը:
Հայտարարությունը դեսպանն արել է Իտալիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պիետրո Մարչենարոյի հետ հանդիպման ժամանակ:
Հոսեյնին կոչ է արել միջազգային կազմակերպություններին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների համար, ուսումնասիրել Լիբիայում առկա իրավիճակը, որտեղ բազմաթիվ խաղաղ մարդիկ զոհ են դարձել ՆԱՏՕ-ի կատարած գործողություններին: Նա նաև նշել է, որ մարդու իրավունքներին վերաբերող նորմերն Արևմուտքի կողմից օգտագործվում են որպես մի շարք երկրների նկատմամբ քաղաքական ճնշման միջոց:
Մարչենարոն իր հերթին նշել է, որ աշխարհի բոլոր երկրները պատասխանատու են մարդու իրավունքների համար, և Իրանին բնութագրել է որպես ժողովրդավարական դինամիկա ունեցող երկիր:









































