Tuesday, 23 06 2026
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը

Կրթական ցուցահանդես` Հայաստանի ամերիկյան համալսարանում

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր` հոկտեմբերի 15-ին, տեղի ունեցավ Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կրթական խորհրդատվական կենտրոնի կազմակերպած կրթական տեղեկատվական ցուցահանդեսը:

Ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կրթական խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ Հասմիկ Ավետիսյանը, ցուցահանդեսի նպատակն է լայն հասարակությանն իրազեկ դարձնել կազմակերպության գործունեությանն ու ծրագրերին, ինչպես նաև ԱՄՆ-ում ուսման և գիտահետազոտական աշխատանք վարելու հնարավորություններին:

Հատկանշական է, որ ԱՄՆ համալսարանները սեփական կրթական ծրագրերը ներկայացնում էին հանպատրաստից` իրենց առանձին տրամադրված փոքրիկ տաղավարներում: Դրանցից գրեթե բոլորի մոտ հետաքրքրված երիտասարդների մեծ բազմություն էր հավաքված:

Ինչպես, օրինակ, մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱՄՆ-ում մասնաճյուղեր ունեցող Լոնդոնի Հալթի բիզնես-դպրոցի ներկայացուցիչը, իրենք այս պահի դրությամբ բազմաթիվ հայտեր ունեն, և հետաքրքրված հայ երիտասարդներին առաջարկում են իրենց մոտ ուսանելու և քննությունները լավ հանձնելու դեպքում մինչև 25 տոկոս զեղչեր տրամադրել: «Մեր դպրոցն իր տեսակի մեջ հինգերորդն է աշխարհում, նրա մասին բազմիցս խոսել է նաև Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը»,- նշեց կրթօջախի ներկայացուցիչը

Գրանցվածների քանակից չդժգոհեցին նաև Բուլղարիայում ամերիկյան համալսարանի և Սավաննայի արվեստի և դիզայնի կենտրոնի տաղավարների ներկայացուցիչները` որպես իրենց առաջարկած կրթական ծրագրի առավելություն նշելով մինչև 50 տոկոս` տասներեք հազար դոլարի չափով, զեղչերը, իսկ ընդունելության քննությունները միջինից բարձր գնահատականներով հանձնելու դեպքում` բոլորովին անվճար ուսումը:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԱՄՆ հետ փոխանակման ծրագրեր վարող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև օտար լեզվի դասընթացներ առաջարկող կազմակերպություններ Երևանից, որոնք լեզվի ուսուցման անվճար կուրսերի վիճակահանություն էին անցկացնում:

Ցուցահանդեսին առանձին տաղավարներով ներկայացված էին Օհայոյի պետական համալսարանը, Դյուկի համալսարանը, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանը, Հալթի բիզնես-դպրոցը, Սավաննայի արվեստի և դիզայնի կենտրոնը, ինչպես նաև Բուլղարիայում Ամերիկյան համալսարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում