Կովկասի ինստիտուտը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան` «Ժողովրդավարության անցումը Ռուսաստանում և հետխորհրդային շրջանում» թեմայի շուրջ:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը քննարկման ընթացքում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև ընդհանրություններ կան, անգամ մարդկանց մի սերունդ կա, որոնց մոտ` «արտասահմանը» դեռևս նշանակում է նախկին Խորհրդային Միության սահմաններից դուրս:
«Ընտրությունը Չեչնիայում, ընտրությունը Սանկտ Պետերբուրգում ՝ դրանք լիովին տարբեր հասկացություններ են, ուստի ամբողջական գնահատական տալ այդ հսկայական երկրի պարագայում ճիշտ չէ»,- նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով հայաստանյան իրականությանը՝ նա նշեց, որ Հայաստանում իշխանության ռոտացիա տեղի չի ունենում: «Հայաստանում նախագահ չդարձան Դավիթ Տեր-Պետրոսյանը կամ Սեդրակ Քոչարյանը: Բայց մեզ մոտ ընտրություններից առաջ էլիտան համախմբվում և քվեի հարց է լուծում: Հայաստանի թիվ մեկ խնդիրը էլիտիզմն է, որն էլ որոշում է կարևոր խնդիրները` պայմանավորվածությունների գալով: Մինչդեռ քաղաքականությունը վաղուց արդեն շահ է: Սակայն մեր քաղաքական իրականությունում դեռևս սրանք են կարևորում` ժողովրդավարությո՞ւն, թե՝ ոչ ժողովրդավարություն, կոռուպցիա՞, թե՝ ընդդեմ կոռուպցիայի, դեպի Ռուսաստա՞ն, թե՝ դեպի Արևմուտք»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:










































