Thursday, 04 06 2026
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել

Տնտեսական ճգնաժամն ի՞նչ, բարոյականը դու տես ու զգա

Союзники. ОДК ամսագրում երեկ հրապարակվել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա անդրադարձ է կատարել բանակաշինությանը և հայտարարել, որ տնտեսական ճգնաժամը չի կարողացել խոչընդոտել Հայաստանի բանակի արդիականացման ծրագրերին:

Դժվար է ասել, թե ինչու հարցազրույցը հրապարակվեց հենց այս պահին, երբ Հայաստանում հասարակությունը կրկին փորձում է իր բողոքի ձայնը հասցնել բանակային ողբերգությունների հերթական ալիքի ցավից: Սրանով իշխանության արհամարհա՞նքն է ցուցադրվում հասարակության հանդեպ, թե՞ հարցազրույցը պլանային էր և ընդամենը, այսպես ասած, Սերժ Սարգսյանի ռեվերանսն է Ռուսաստանին, Մոսկվա մեկնելու նախօրեին: Բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանին, թերևս, պետք է ասել, որ լավ է իհարկե, որ տնտեսական ճգնաժամը չի հարվածում Հայաստանի բանակաշինությանը, բայց ցավալին և ողբերգականն այն է, որ Հայաստանի բանակին հարվածում է բարոյական ճգնաժամը` իշխանությունների բարոյական ճգնաժամը, որը քանդում է բանակը, այն վերածում զինծառայողների մսաղացի:

Իրար հետևից տեղի ունեցող սպանություններն ու «ինքնասպանությունները» որևէ մի բարձրաստիճան իշխանավորի չեն դրդում հրաժարականի: Մի՞թե սա բարոյական ճգնաժամ չէ, որի մեջ գտնվում է Հայաստանի իշխանությունը, և որը մարդկային կյանքեր է խլում բանակից: Երեկ տեղեկություն տարածվեց, որ հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը: Եվ գիտե՞ք ինչի համար: Պաշտոնական դիրքի չարաշահման: Ինչպես ավելի վաղ հաղորդել էին բրիտանական լրատվամիջոցները, նախարարի ընկեր Ուերիթին ոչ մի պաշտոն չզբաղեցնելով` ազատ մուտք է ունեցել նախարարություն և նախարարին ուղեկցել է նրա արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Կասկածներ կան նաև, որ այդ ընկերն ինչ-որ շահեր է ունեցել նախարարության գործունեության ոլորտներում:

Եվ հիմա համեմատեք այս իրավիճակը այն վիճակի հետ, որ տիրում է հայկական բանակում: Եվ հիմա պատկերացրեք, թե այդ բանակի գեներալները, և ընդհանրապես հայաստանյան բարձրագույն իշխանություն կոչվածը ինչպես է ծիծաղում մեծբրիտանացիների վրա, այդ հրաժարական տված նախարարի վրա: Հասկանո՞ւմ եք, Հայաստանի բանակի բարձրագույն հրամկազմի համար սա առօրյա «անմեղ» մի գործունեություն է` ընկերներով յուրացնել բանակը, կամ ընդհանրապես Հայաստանի իշխանության համար ամեն մի բան է` ընկերներով յուրացնել իշխանությունը:

Եվ այն, ինչի համար Մեծ Բրիտանիայում նախարար է հրաժարական տալիս, Հայաստանում, ըստ էության, մարդու կյանքը անգամ դրա արժեքը չունի, որովհետև մեր բանակում արդեն քանի-քանի երիտասարդ է սպանվում, մինչդեռ գեներալա-իշխանական ընկերախմբից որևէ մեկը դեռ բարոյականություն չի ունեցել հրաժարական տալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում