Շաբաթ առավոտյան Աֆղանստանի Փանջիշար մարզում զինյալները զանգվածային գրոհ են կազմակերպել Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային ուժերի ռազմաբազայի վրա, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 2 մարդ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ռազմաբազայի դարպասների մոտ սկզբում ուժեղ պայթյուն է որոտացել, որը հնարավորություն է տվել երեք զինյալների ներխուժել ռազմաբազայի տարածք և կրակ բացել: Փոխհրաձգության արդյունքում զինյալները սպանվել են:








































