Երեկ Հավանայում մահացել է Կուբայի ամենահայտնի կին այլախոհներից մեկը` Լաուրա Փոլանը, որը «Ճերմակազգեստ կանայք» խմբի առաջնորդներից էր: 63-ամյա Լաուրան մինչ այդ գտնվում էր հիվանդանոցում՝ դենգե տենդ ախտորոշմամբ: Հոսպիտալացումից հետո նա խնդիրներ է ունեցել շնչառության հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
10 տարի առաջ Փոլանը ստեղծել է «Ճերմակազգեստ կանայք» խումբը, որտեղ սկսել են հավաքվել կուբացի քաղաքական բանտարկյալների կանայք: Նրանք ամեն կիրակի սպիտակ զգեստներով հայտնվում էին Հավանայի փողոցներում և պահանջում ազատ արձակել իրենց քաղբանտարկյալ ամուսիններին, որոնցից 75-ը բանտերում էին հայտնվել 2003թ.-ի հայտնի ձերբակալությունների ժամանակ: 2005թ.-ին այս խումբն արժանացավ Սախարովի անվան մրցանակին:
Կազմակերպությունը ժամանակի ընթացքում մեծ ժողովրդականություն վայելեց և անցավ իրավապաշտպան ավելի լայն գործունեության:









































