Ուրբաթ երեկոյան Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ուժերի հետ բախումներում զոհվել է Ազգային անցումային կառավարության ավելի քան 200 անդամ: Այս մասին, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հայտնում են Քադաֆիի կողմնակիցները:
Նրանց խոսքով ` գնդապետին հավատարիմ ուժերը մարտերով մոտենում են Rixos հյուրանոցին, որտեղ գտնվում են օտարերկրյա լրագրողները: Ըստ այդ տեղեկությունների` շուրջ 10 մարդ պատանդ են վերցվել: Բացի այդ, վարչակարգի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը հսկողության տակ են վերցրել Տրիպոլիից 100 կմ հարավ գտնվող Հարյան քաղաքը:
Համացանցում վերջին մի քանի ժամերի ընթացքում հայտնվել են տասնյակ տեսագրություններ, որոնցում գնդապետի կողմնակիցները պատռում և այրում են նոր իշխանությունների դրոշը:










































