Գերմանական Siemens ընկերությունը Բաշար Ասադի կառավարության հետ խոշոր պայմանագիր է կնքել, որով նախատեսվում է ընդլայնել և վերակառուցել Դամասկոսի մերձակայքում գտնվող ջերմաէլեկտրակայանը: Այս մասին հայտնում է MIGnews.com կայքը:
Գործարքի ծավալը կազմում է 305 միլիոն եվրո:
Գործարքի մասին հայտնի է դարձել սիրիական SANA պաշտոնական գործակալության հայտարարության շնորհիվ:
Պայմանագիրը կնքվել է այն ժամանակ, երբ Եվրամիությունը Սիրիայի կառավարության նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, մասնավորապես՝ սառեցրել է Սիրիական առևտրային բանկի հաշիվները:
Չնայած դրան՝ Գերմանիան մնում է այն փոքրաթիվ երկրներից մեկը, որ շարունակում է արաբական այդ երկրի հետ տնտեսական համագործակցությունը:









































