«Պաղեստինյան Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ»,- հայտնում է BBC-ն: Բանակցությունների հիմնական թեման եղել է մերձավորարևելյան խաղաղ գործընթացի վերականգնումը:
Մահմուդ Աբբասն ընդգծել է, որ պաղեստինցիները պատրաստ են բանակցությունների, եթե Իսրայելը դադարեցնի բնակավայրերի կառուցումը Պաղեստինի գրավյալ տարածքներում:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցություններն ընդհատվել էին 2008 թվականին:









































