Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ը:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ում, «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ում և ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնների գրանցման կարգում»:
Խորհուրդը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին «Ինտելէքսպրես» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել:
Գրանցվել և լիցենզավորվել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ԹԲԸ-Ն, «Մոբի-Դրամ» ՓԲԸ-ին տրամադրվել է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիցենզիա:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ խորհրդի որոշմամբ վերաձևակերպվել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ի լիցենզիան՝ կապված կազմակերպության անվանափոխության հետ («Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ):











































