Անգլիայում հազարավոր երեխաներ սեռական ոտնձգության են ենթարկվել հանցավոր խմբավորման կողմից: Այս մասին հայտարարել է երեխաների իրավունքների հարցերով լիազորի տեղակալ Սյու Բերելովիցը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նա հայտնել է, որ Բրիտանիայում սկսվում է այդ հանցագործությունների լայնածավալ հետաքննություն: Բերելովիցը հայտարարել է, որ ամենամոտ գնահատականներով` սեռական բռնության ենթարկված երեխաների թիվը հասնում է 10 հազարի: Դրանց թվում եղել են տարբեր ազգության, դասի և տարիքի երեխաներ:








































