Friday, 12 06 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

Հոկտեմբերի 28-ին Տիգրան Կարպետյանը կմիանա ՀԱԿ-ի հանրահավաքին

«ՀԱԿ-ն այսօր հակադրվում է և ռեալ ուժ է»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Ժողովրդական կուակցության նախագահ Տիգրան Կարպետյանը: «Բոլորս գիտենք, որ հանրապետությունում վիճակը լավ չի, ինչքան էլ ՀՀԿ-ն ու կոալիցիան ասեն, որ վիճակը լավ է, մոնպոլիան գլուխ է բարձրացրել, իսկ օլիգարխները մտածում են իրենց մասին: Այստեղից կարելի է ենթադրել, որ երկու ուժ` իշխող կոալիցիան կգնա ընտրությունների կեղծիքներով, փողերով, և ընդդիմությունը, որը պետք է միավորվի»,- նկատեց Տիգրան Կարպետյանը:

Խոսելով ընդդիմության միավորման հավանականության մասին` նա նշեց, որ եթե ընդդիմությունը ոչ թե իր հարցերը փորձի լուծել, այլ ժողովրդի, այդ ժամանակ շատ հնարավոր է, որ լինի միավորում, իսկ այդ միավորումը կլինի հզոր:
Ավելին, Տիգրան Կարպետյան ասաց, որ պատրաստվում է միանալ ՀԱԿ-ի նստացույցին, միաժամանակ նկատելով, որ միգուցե ամսի քսանութին ականատես կլինենք դրան:

«Ուզենք, թե չուզենք այսօր միակ ռեալ ուժը ՀԱԿ-ն է իսկ Ժողովրդական կուսկցության միավորումը ավելի կուժեղացնի պայքարը և ավելի արդյունվետ կդարձնի այն: …Մենք ժողովրդին ենք միանում, իսկ ՀԱԿ-ի կողքին կա ժողովուրդ»,- նկատեց Տիգրան Կարպետյանը:

Ավելին, ըստ նրա, ՀԱԿ-ի պայքարն արդարացված է, որովեհետև պայքարում է բիրտ ուժի դեմ: «Իրենք իրենց ճշտով են ճիշտ, բայց մենք ուզում ենք, որ դա համընդհանուր լինի»,- ասաց Տիգրան Կարպետյանը:

Այնուհետեւ, անդրադառնալով Շարլ Ազնավուրի կոշտ հարցազրույցին, Կարապետյնը նշեց, որ «շատ ճիշտ է ասել», և համաձայնեց, որ դա իսկական հայի մտահոգություն է:

Ինչպես հասկացանք ասուլիսի ընթացքում, Տիգրան Կարպետյանը հույս չունի, թե Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանը կմիանան ընդդիմությանը, քանի որ, ըստ նրա, նրանք պայմանավորվածություններ ունեն, իրենց չոր աշխատավարձով չեն ապրում, նրանց հավելյալ փող են տալիս: Եվ ասում են, որ իրենք ճիշտ են:

Լրագրողների այն հարցին` իշխանափոխությունը ընտրությունների միջոցով հնարավոր համարում է, թե հեղափոխություն է անհրաժեշտ, պատասխանեց, որ ոչինչ չի բացառում, իսկ հեղափոխության կգնան ծայրահեղ դեպքում. «Ես չէի ուզենա ծայրահեղ վիճակ, բայց եթե լինի` թող լինի»: Իսկ ծայրահեղ պահը, ըստ Տիգրան Կարպետյանի, հասունանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում