Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ադրբեջան է ժամանել Թուրքիայի կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզը։ Վերջինիս այցը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրավերով է։
Պլանավորված է, որ Ադրբեջանում Գյորմեզը հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, Ալլահշուքյուր Փաշազադեի, Կրոնական կրթության գծով պետական կոմիտեի նախագահ Իդայաթ Օրուջևի հետ։








































