Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Հարազատները չեն կարողանում հուղարկավորել սողանքից զոհված մերձավորներին

Տավուշի մարզում սողանքի հետևանքով զոհված քաղաքացիներից շատերի ընտանիքները նրանց հուղարկավորելու հնարավորություն չունեն, բայց ոչ մի աջակցություն չեն ստանում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ է մնացել տարբեր մակնիշի 35 մեքենա: Սողանքի հետևանքով 5 քաղաքացիներ զրկվեցին կյանքից, որոնցից երկուսը եղբայրներ էին` չհաշված տեխնիկական և նյութական վնասները:

Մինչ օրս հետսողանքային աշխատանքները շարունակվում են: Բայց աղետից հետո ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ վարչապետը հարկ չհամարեցին իրենց ցավակցական խոսքը հղել կատարվածի կապակցությամբ: Ավելին՝ կառավարությունը մինչ այսօր ոչ մի օգնություն և փոխհատուցում չի տրամադրել սողանքի գոտուց տուժածներին և նրանց հարազատներին, չնայած այդ հատվածը պետության վերահսկողության տակ է, և նրանք պետք է վերացնեին սողանքի գոտու ռիսկերը կամ ծայրահեղ դեպքում փոխհատուցում, օգնություն տրամադրեին տուժածների ընտանիքներին: Իսկ չարված աշխատանքների արդյունքում սողանքի գոտում զոհվածների հարազատները իրենց սուգը թողած` ընկել են պետական մարմինների դռները` հուղարկավորության միջոցներ հայթայթելու համար:

Օրինակ` զոհված եղբայրների՝ 1973թ. ծնված Արմեն և 1964թ. ծնված Մեխակ Սորսումատյանների քույրը` Դուխիկը, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար դիմել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի օգնությանը, որ միջնորդի պետական այրերին եղբայրների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Վերջինս դիմել է Առողջապահության նախարարություն, որի աջակցությամբ Նոյեմբերյանից դիակը բերել են Միքայելյանի անվան հիվանդանոցի դիահերձարան և կազմակերպել դիահերձումը: Դագաղների գումարը՝ 90 հազար դրամ, տվել է նրանց երրորդ եղբայրը:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը կազմակերպել է Միքայելյանի անվան հիվանդանոցի դիահերձարանից դիակի տեղափոխումը տուն և գերեզման: Տվյալ ընտանիքում միայն 10 երեխա կա` գումարած կանայք: Ավագ եղբայրը 7 երեխա ունի, իսկ կրտսերը` 3: Այս ընտանիքի բնակարանային պայմաններն այնքան անտանելի էին, որ նույնիսկ դագաղը դնելու տեղ չի եղել:

Հիշեցնենք, որ անհետ կորածների թվում են 1973թ. ծնված Արմեն և 1964թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրները, Լճկաձորի բնակիչ, 1939թ. ծնված Նորիկ Միրզոյանը, Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949թ. ծնված, Վրաստանի քաղաքացի): Երեկ ժամը 17.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում դեռևս աշխատում էին 16 փրկարարներ` Տավուշի մարզից և 20` ՀՀ ԱԻՆ ՀՓԾ փրկարարական ուժերի վարչությունից: Տեղում շարունակում են հերթապահել մարզային ոստիկանության 13 աշխատակից և շտապօգնության 1 բրիգադ: Մարզում տեղացող անձրևի պատճառով ժամը 17.30-ին աշխատանքները դադարեցվել են, սակայն այսօր կրկին կշարունակվեն:

Լուսանկարը՝ news.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում