Նյու Յորքի դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել է ֆինանսիստ, միլիարդատեր Ռաջա Ռաջարատմանին՝ գործարքները կնքելիս ինսայդերական տեղեկություններ օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Galleon Group հիմնադրամի ստեղծող Ռաջարատմանը ձերբակալվել էր 2009 թ. նոյեմբերին: 12 երդվյալ ատենակալներ մեղադրանքի բոլոր 14 կետերով նրան միաձայն մեղավոր էին ճանաչել:
53-ամյա միլիարդատերը ձերբակալությունից առաջ ուներ 1,5 միլիարդ դոլար, և Forbes ամսագրի տվյալներով՝ զբաղեցնում էր 236-րդ տեղը՝ 400 հարուստ ամերիկացիների ցուցակում: Նրան մեղադրում էին ինսայդերական ամենախոշոր սխեմայի ստեղծման համար, ինչի արդյունքում նա ստանում էր անօրինական եկամուտներ:









































