Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Պատերազմ ընդդեմ սեփական ժողովրդի

Դժվար է ասել, անկախության քսանամյակի առիթով կազմակերպված զորահանդեսով Հայաստանը թշնամիների՞ն էր սարսափեցնում իր բանակով, թե՞ սարսափեցնում էր իր քաղաքացիներին, որոնց որդիները մեկնում են հայկական բանակ ու տուն են վերադառնում անշնչացած, կամ խեղանադամված, կամ հոգեբանական շեղումներ ստացած:

Հայաստանի բանակը դարձել է մսաղաց` մսաղաց հայաստանցի երիտասարդների համար: Ու ակնհայտ է, որ իշխանությունը բացարձակապես չի տիրապետում այդ մսաղացին: Ու բանն այստեղ միայն այն չէ, որ մահերի մասին տեղեկությունները սարսափելի պարբերականությամբ են գալիս բանակից: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը այդ ամենի հանդեպ ցուցաբերում է սարսափելի ոչ ադեկվատություն: Հայաստանի իշխանությունը՝ սկսած Սերժ Սարգսյանից, մինչև պաշտպանության նախարար և բանակի հրամկազմի այլ ներկայացուցիչներ, անգամ հարկ չեն համարում պաշտոնապես ներողություն խնդրել զոհված զինծառայողների ծնողներից, որ չեն կարողացել նրանց որդիների կյանքը պաշտպանել, անվտանգությունն ապահվել:

Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ այցելել էր աղետի գոտի և այնտեղ նաև այցելել բանակում սպանված զինծառայողի մի ընտանիքի: Բանակի ողբերգություններն իշխանության համար քարոզչական թատրոնի առիթ են, որովհետև եթե այդ այցը քարոզչական թատրոն չլիներ, Սերժ Սարգսյանը այլ զինծառայողների տներ էլ կգնար, նաև զոհված զինծառայողների ծնողների հետ ոչ թե նախագահականի դարպասի ճաղերից կխոսեր, այլ կհրավիրեր նրանց, կզրուցեր երկար, ու նաև կոնկրետ պատասխանատվություն ենթադրող հայտարարություններ կաներ: Դրա փոխարեն, իշխանությունը վարում է ջայլամի քաղաքականություն և ի պատասխան հանրային հարցադրումների, կամ ինչ-որ վիճակագրական տվյալներ է բերում, թե ասենք՝ այսինչ տարվա համեմատ մահերը այսքան նվազել են, կամ էլ հայտարարում է, թե այդպիսի բաներ բոլոր բանակներում էլ լինում են: Այդ ջայլամային քաղաքականությունն արժենում է հայ երիտասարդների կյանքեր, ու ասենք՝ դժվար է ասել, թե օրինակ՝ Անկախության տոնի առիթով հպարտորեն Հանրապետության հրապարակով քայլող զինծառայողներից մեկը վաղը չի դառնա նույն այն բանակի հերթական զոհը, որն այդպես շռնդալից անցնում էր ի տես աշխարհի:

Հայաստանի պետականության տոտալ ճգնաժամն ակնհայտորեն հասել է բանակ և այստեղ ունենում է ուղղակի սարսափելի դրսևորումներ: Իսկ որ դա պետականության ճգնաժամի հետևանք է, վկայում է իշխանության համրությունը: Հայաստանի իշխանության, բանակի հրամկազմում ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի հրաժարական: Խոսքը նույնիսկ քրեական պատասխանատվության մասին էլ չէ, այլ քաղաքական, բարոյական: Կարող է տարօրինակ հնչել, բայց տվյալ պարագայում արդեն գլոբալ առումով շատ կարևոր է դառնում պատասխանատվության հենց այդ կատեգորիան: Քրեական պատասխանատվության հարցը շատ կարևոր է անհատական, այսինքն՝ կոնկրետ դեպքի մակարդակով, իհարկե նաև հետագա դեպքերը կանխելու տեսանկյունից, բայց մեր զինված ուժերում առաջացել է մի իրավիճակ, որի հանգուցալուծումը կարող է լինել միայն քաղաքական, բարոյական պատասխանատվության հստակ ամրագրումը:

Հայաստանի բանակում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, արժեքային փոփոխություններ: Հայկական բանակում զինվորը պետք է լինի արժեք: Նա պետք է դաժան, դժվարին ծառայություն անցնի, ենթարկվի ծառայության կարգից բխող ֆիզիկական և բարոյական, հոգեբանական փորձությունների, բայց նա պետք է լինի արժեք, և այդ արժեքը պետք է պաշտպանված լինի անհատապես: Հայաստանի բանակում ամեն զինվոր պետք է պաշտպանված լինի անհատապես, պետությունը պետք է պատասխանատվություն կրի յուրաքանչյուր զինվորի անվտանգության համար: Իսկ դա ենթադրում է մտածողության փոփոխություն, ենթադրում է զինվորին որպես բանվորական հումք կամ ինքնահաստատման օբյեկտ դիտարկելու խորհրդա-ռուսական պատկերացումների արմատական վերանայում:

Պետք է վերանայվի «բանակը հասարակության հայելին է» անպատասխանատու և ինչ-որ տեղ, այդ ողբերգությունների ֆոնին, ուղղակի անբարո փիլիսոփայությունը: Բանակը պետք է դառնա հասարակության հետ աշխատանքի կարևոր օղակներից մեկը, որ իրենց ձեռքին ունենում են կառավարող էլիտաները որպես գործիքակազմ: Հայաստանում բանակը վերածվել է կառավարող էլիտաների ալիբիի, երբ նրանք մահվան ողբերգական դեպքերից հետո ոչ թե մեղավորների և պատասխանատուների հետ են հաշիվներ մաքրում, այլ հասարակության հետ, թե՝ ահա, տես քո դեմքը ու այլևս մեզ ոչ մի հարցում մի մեղադրի:
Այլ կերպ ասած՝ հայկական զինուժում առկա ներկայիս կառավարման հոգեբանությունն ու մտածողությունը հայկական բանակը անտեսանելի պատերազմի են հանել մեր իսկ հասարակության դեմ և այնտեղ սպանվող տղաները այդ պատերազմի զոհերն են: Այս հարցը քրեական պատասխանատվությամբ հնարավոր չէ վերանայել: Այստեղ անհրաժեշտ է քաղաքական հիմնարար պատասխանատվության ստանձնում, բարոյականության գերակա բաղադրիչով: Այդ առումով հարցն այն է, թե երբ է հասարակությունն այդ պատասխանատվության խնդիրը լիարժեք պարտադրելու և երբ է հասարակության շահը սպասարկելուն կոչված քաղաքական դաշտը դառնալու այդ կարևորագույն օրակարգային հարցի կրողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում