Սլովակիայի խորհրդարանը վավերացրել է եվրոգոտու մեջ մտնող երկրների օգնությանն ուղղված հիմնադրամի ստեղծման ծրագիրը: Ընդամենը երկու օր առաջ այս օրինագիծը հավանություն չէր ստացել պատգամավորների մեծամասնության կողմից, ինչը հանգեցրել էր կառավարության հրաժարականին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս որոշումը նշանակում է, որ եվրոգոտում 17 երկիր համաձայնել են հիմնադրամի ստեղծման ծրագրի հետ, որը նախատեսված է պարտքային ճգնաժամի մեջ հայտնված երկրներին օգնելու համար: Սլովակիայում այս հարցի շուրջ երկրորդ անգամ քվեարկելը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ կառավարությունը և ընդդիմությունը համաձայնության եկան՝ հաջորդ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ:









































