Ռուսական RBC-ի փոխանցմամբ՝ վրացի միլիարդատեր, գործարար Բիձինա Իվանիշվիլին և վրացական ընդդիմության առաջնորդները, որոնք ներկայացնում են «Հանրապետական» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, պայմանավորվել են քաղաքական հզոր շարժման ստեղծման վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման շուրջ։
«Հանրապետական» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլին հայտարարել է, որ խոսքը սերտ և ուժեղ ալյանսի մասին է, որն ունակ կլինի պայքար մղել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմի գահընկեցության համար։
Նմանատիպ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ, երբ միմյանց են հանդիպել միլիարդատեր Իվանիշվիլին, Բերձենիշվիլին և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Իրակլի Ալասանիան։ Հանդիպումը կայացել է Իվանիշվիլիի նստավայրում։
Հանդիպման ժամանակ կողմերը վճռել են, որ հետագայում իրենց ալյանսի մեջ մտնելու հրավեր կարող են ստանալ նաև քաղաքական այլ ուժեր։
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012 թվականին։








































