ԱՄՆ-ը դեմ է պաղեստինյան հողերում հրեական բնակավայրերի օրինականացման ցանկացած փորձի: Այսպիսի հայտարարություն է արվել չորեքշաբթի այն բանից հետո, երբ Իսրայելը որոշեց հատուկ հանձնաժողով ստեղծել հրեական բնակավայրերի օրինականացման համար:
«Այդ գործունեությունը (հրեական բնակավայրերի շինարարությունը.- 1in.am) անօգուտ է դարձնում խաղաղության հասնելու մեր ջանքերը և հակասում իսրայելական պայմանավորվածությանը և պարտավորություններին»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել էր ստեղծել հատուկ հանձնաժողով, որը միջոցներ կձեռնարկի հրեական բնակավայրերի շինարարությունն օրինականացնելու ուղղությամբ: