Wednesday, 17 06 2026
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել

Վարչապետի բաժանած ՀՀԿ անդամության տոմսերն ընտրակաշառք են. Արծվիկ Մինասյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը՝ ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ, այսօր քաղաքական քննարկում է կազմակերպել` նվիրված ընտրությունների ժամանակ հաճախ կիրառվող և բազմիցս քննադատված մեթոդին` ընտրակաշառքին:

Քննարկման մասնակից ԱԺ պատգամավոր ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ հարցը հրատապ է ոչ միայն Հայաստանում, այլև զարգացած երկրներում, և պարբերաբար տարբեր սրությամբ դրվում է, պարզապես ՀՀ-ում ավելի սուր է, քանի որ բարեգործության որևէ օժանդակության անվան տակ իրականացվում է ընտրողի ձայնի գնում: Նա փաստեց, որ երևույթը նոր չէ մեր իրականության մեջ և շեշտեց, որ պետք է պայքարել ընտրական գործընթացներում ընտրողի ազատության իրավունքի համար:

Ըստ Մինասյանի՝ թեև Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածն արգելում է թեկնածուներին կամ նրանց մտերիմներին որևէ արժեք տալ, կամ բարեգործություն անել, սակայն օրենսդրական ձևակերպումները խիստ թերի են, և պրակտիկայում կիրառությունը բարդություն է հարուցում: Ըստ պատգամավորի, օրենսդրական ճշգրտումների կարիք կա. «Ունենք օրենսդրական բաց, որին էր ուղղված ՀՅԴ-ի և «Ժառանգության» համատեղ 11 պահանջներից մեկը, որ ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին: Ցավոք, հաջողություն չունեցանք»: Ա. Մինասյանը հայտնեց, որ իրենք պահանջում էին, որպեսզի ընտրության օրվան նախորդող 3 օրերի ընթացքում արգելվի ցանկացած բարեգործություն:

Ա.Մինասյանը նկատեց, որ երբ վարչապետն այցելում է մարզեր և զուգահեռ որևէ երիտասարդի խրախուսում է իր աշխատանքի համար, ու տալիս ՀՀԿ անդամի տոմս, ապա դա ընտրակաշառք է: «Օրենքը պետք է փոփոխվի»,- հայտարարեց Ա.Մինասյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ միանշանակ մերժում է ընտրակաշառքը «ազգային մենթալիտետով» պայմանավորելը. «Սա ազգի հոգեկերտվածքից բխող երևույթ չէ, և դա փակուղի է տանում: Բոլորովին այլ վայրերում պետք է փնտրել պատճառները»:

Լ. Ալավերդյանի կարծիքով՝ նախևառաջ պատճառները հարկավոր է քաղաքական էլիտաների շրջանում փնտրել: Նրա խոսքով, դա փաստել է նաև ՀԲ-ն, որը նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքական էլիտաները որոշ երկրներում չկարողացան հաղթահարել գայթակղությունը և չկարողացան շարժվել ազգային գաղափարներով ու շահերով:

ՕԵԿ ներկայացուցիչ Մարզպետունի Մանուկյանը նշեց, որ բարեգործություն պետք է արվի ընտրության հաջորդող օրերին. «Ընտրակաշառքը չպետք է նույնացնել բարեգործության հետ: Սա օրենքով պետք է հստակեցվի և ամրագրվի»: Նա ներկայացրեց, որ, օրինակ, Արցախում հաղթահարել են ընտրակաշառքի խոչընդոտը, և ընտրական գործընթացը ԼՂՀ-ում կայացած է. «Ինձ թվում է, որ, եթե մեր եղբայրները կարողացել են հաղթահարել դա, մենք նույնպես կկարողանանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում