Sunday, 14 06 2026
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում

Ֆասիե, Բրադտկե, Պոպով. Արտակ Դավթյանին հետաքրքրել է ԵԱՀԿ ԽՎ-ում Մինսկի խմբի համանախագահների ելույթների հերթականությունը

Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընթացքից, նշեց, որ հետաքրքիր էր այն հաջորդականությունը, որով ելույթ ունեցան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. «Ոչ թե ելույթները եղան Պոպով, Ֆասիե, Բրադտկե հերթականությամբ, այլ Ֆասիե, Բրադտկե, Պոպով: Ներկայացնելու ու հարցերին պատասխանելու առումով առավել ակտիվ էր հենց ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն»:

Դավթյանը նշեց, որ շատ կարևոր շեշտադրումներ էին տեղի ընտրության հարցը և այն համեմատությունները, որոնք արել են համանախագահները: Դավթյանը նկատեց, որ Բալկաններում գոյություն ունեցող բոլոր ինքնավար կազմավորումներն այսօր ինքնավար պետությունների կարգավիճակ ունեն, ինչպես նաև համեմատություն է կատարվել Բալկանների և Հարավային Կովկասի միջև:

ՀՀԿ-ական պատգամավորն առանձնացրեց ամերիկացի համանախագահ Բրադտկեի խոսքերը, ով նշել է, որ այն երեք հանրաճանաչ սկզբունքները, որոնք այսօր առկա են բանակցային սեղանին, մենյու չեն, որ ինչ ուզենան` նա էլ ընտրեն, այլ մեկ ամբողջություն են կազմում, և դա պետք է բոլորը հասկանան:

Դավթյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Բրադտկեն անթույլատրելի է համարել Թուրքիայի ակտիվ մասնակցությունը ԼՂ հարցի կարգավորմանը:

Նա նաև խոսեց այն մասին, թե ինչպես է ԼՂ հակամարտությունը ներկայացրել ֆրանսիացի համանախագահը. «Նա հակամարտությունն ու իրենց աշխատանքը բաժանեց երեք մասի` մինչև 98 թ., երբ աշխատանքը կատարվում էր ռեինտեգրացիայի ուղղությամբ, այսինքն Ադրբեջանի կազմում Ղարաբաղին բաձր կարգավիճակ շնորհելու առումով, այնուհետև Ղարաբաղի անկախ կարգավիճակը, և 2000 թ. կեսերին սկսվել են սկզբունքների հետ կապված աշխատանքները, ինչը շարունակվում է նաև այսօր»:

Պատվիրակության ՕԵԿ-ական անդամ Խաչիկ Հարությունյանն էլ նշեց, որ իրենց թիմը շատ միասնական է աշխատել, և տեղեկացրեց, որ իրենց է միացել նաև Վիեննայում ԵԱՀԿ Հայաստանի ներկայացուցիչ Վահե Գևորգյանը, ով բավականին մեծ ու արդյունավետ աշխատանք է կատարել: Նա նկատեց, որ հիմնական դիտարկումներից ակնհայտ էր դառնում, որ խնդրի կարգավորմանը խանգարում է Ադրբեջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում