ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր մեկ տարով` մինչև 2012 թ. հոկտեմբերի 13-ը, երկարացրել է Աֆղանստանի անվտանգության հարցերով համագործակցության միջազգային ուժերի ռազմական ներկայությունը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ միաձայն ընդունված բանաձևում ԱԽ-ն «լուրջ անհանգստություն է հայտնել Աֆղանստանում անվտանգության բնագավառում տիրող իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող բռնությունների և «Թալիբան»-ի ու «Ալ-Քաիդա»-ի կողմից ահաբեկչական գործողությունների կապակցությամբ»:
Աֆղանստանի անվտանգության հարցերով համագործակցության միջազգային ուժերը ստեղծվել են 2001 թ. դեկտեմբերի 20-ին` համապատասխան ՄԱԿ-ի ԱԽ 1386 բանաձևի: Այս պահին դրանում հաշվվում է 130 հազար զինծառայող: