ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է չեղարկել Սիրիայի դասակարգումը՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Այս պատմական քայլը նոր հնարավորություններ է բացում տնտեսական աճի և վերականգնման համար՝ սիրիացի ժողովրդին տալով հզորանալու հնարավորություն», – գրել է Ռուբիոն X-ում հուլիսի 8-ի ուշ երեկոյան:








































