Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընթացքող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ այս պահի դրությամբ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվել։








































