Monday, 20 07 2026
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Խ․Ա․-ն և Վ․Գ․-ն, տեղեկանալով ՍՊ ընկերության կողմից ԻԻՀ-ից ՀՀ դիզելային վառելիք ներկրելու և մեծածախ վաճառք իրականացնելու մտադրության մասին, նախապես մշակված խարդախության պլանն իրագործելու դիտավորությամբ, ընկերության տնօրինությանը ներկայացրել են, թե իբր հանքարդյունաբերությամբ զբաղվող անձանց շրջանում մեծ ծավալով դիզելային վառելիք իրացնելու հնարավորություն ունեն, ինչպես նաև Երևանում գործող բենզալցակայանը և պահեստը ներկայացրել են իրենցը։

Այնուհետև, 2025 թվականի հուլիսի 10-ին Խ․Ա․-ին պատկանող ՍՊ ընկերության միջոցով վերոհիշյալ ընկերության հետ կնքել են դիզելային վառելիքի մատակարարման պայմանագիր՝ գումարը 15-օրյա ժամկետում վճարելու պայմանով։

Նշված ընկերության տնօրինության մոտ ձեռք բերված վստահությունն ու վերջիններիս կողմից իրենց ավելի մեծ քանակի դիզվառելիք վաճառելու ցանկությունն էլ ավելի ամրապնդելու և իրենց հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով հանցավոր խմբի անդամները, նախապես ձեռք բերված դիզելային վառելիքի գումարը՝ 113 մլն ՀՀ դրամը, վճարել են պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ և մինչև 2025 թվականի օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունից ստացել են ընդհանուր՝ 465 մլն ՀՀ դրամ արժողության շուրջ 1.2 մլն լիտր դիզվառելիք, որը վաճառել են տարբեր կազմակերպությունների և անձանց։ Հետագայում, անհիմն պատճառաբանություններով, հանցավոր խմբի անդամները խուսափել են վճարել մնացած գումարը և խաբեության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 465 մլն ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներ Խ․Ա.-ի և Վ․Գ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը)։

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրությա մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում