Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ջեքսոնին հնարավոր էր փրկել

Մայքլ Ջեքսոնի մահվան գործով դատավարության ժամանակ սրտաբան Ալոն Շտեյբերգը հայտարարել է, որ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու դեպքում երգչին «հնարավոր էր փրկել»:

Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին Լոս Անջելեսում: Երգչի մահվան մեջ մեղադրվում է նրա բժիշկը` Կոնրադ Մյուրեյը: Ըստ հետաքննության` նա Ջեքսոնին տվել է պրոպոֆոլի մեծ չափաբաժին, որը ռեակցիայի մեջ է մտել այլ դեղերի հետ` հանգեցնելով մահվան:

Ինչպես հաղորդում է Agense France Presse-ը, սրտաբանը պատմել է, որ Մյուրեյը սենյակից դուրս է եկել երկու րոպեով, իսկ երբ վերադարձել է, երգչին արդեն մահացած է գտել: Սակայն սրտաբանը նշել է, որ այդ ժամանակ երգիչը դեռ ուներ «արյան ճնշում, զարկերակ, սիրտը դեռ բաբախում էր», և եթե անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերվեր, «նրան, անկասկած, հնարավոր կլիներ փրկել այդ պահին»:

Սրտաբանի խոսքով` Ջեքսոնի բժիշկը «լուրջ անփութություն» է ցուցաբերել` անմիջապես շտապ օգնություն չկանչելով: Նա նշել է, որ Ջեքսոնի սիրտն այն ժամանակ կանգ չէր առել, նա պարզապես դադարել էր շնչել, ուստի Մյուռեյի կողմից սրտի մերսումը անօգուտ է եղել, և դա «աններելի» սխալ է նրա կողմից:

Բժիշկը նաև տեղեկացրել է, որ պրոպոֆիլը, որն ընդունում էր Ջեքսոնը, անքնության դեմ լավագույն միջոցը չէ:

Մյուրեյի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպասվում է մինչև 4 տարվա ազատազրկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում