Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների Անկախության 250-ամյակի առթիվ։
«Ձեր նախաձեռնությամբ կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները մեր տարածաշրջանում ստեղծեցին բոլորովին նոր և դրական մթնոլորտ։ Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ»,- նշվում է ուղերձում։











































