Monday, 06 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը

Օդում թևածող կենսական պահանջը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ելույթները հայաստանյան միապաղաղ կյանքում կարծես թե ունեցան օդը մաքրող ամպրոպի էֆեկտ:

Իհարկե, այդ ելույթները նաև օդ հանեցին մեր հասարակության մեջ առկա բազմաթիվ արատներ, հոգեբանական բարդույթներ, գավառականության ցցուն տարրեր: Բայց ընդհանուր էֆեկտը մաքրող էր, որը, ցավոք, լիակատար չեղավ իսպանացի մրցավարի «կեղտոտ» կարմիրի պատճառով: Բայց դա ընդամենը դրվագ էր, իսկ մենք երևի թե պետք է նաև վարժվենք պրոցեսները զուգահեռաբար ավելի լայն համատեքստում դիտարկելուն: Այդ դիտարկումը, թերևս, կարելի է անել երկու հարթության վրա` զուտ ֆուտբոլային և հասարակական:

Զուտ ֆուտբոլային առումով` Հայաստանի հավաքականն իսկապես ուրախացրեց և տվեց հայկական ֆուտբոլի հեռանկարի հարցում լավատեսության հիմք: Բայց ինքնին, որպես երևույթ, հավաքականը թույլ է հայկական ֆուտբոլը վեր հանելու համար: Ընդհանրապես, հավաքականներն ավելի շատ ֆուտբոլային և ժամանակակից աշխարհում նաև հասարակական մշակույթի արտահայտիչն են: Այսինքն` հավաքականը սովորաբար լինում է արդյունք կամ հետևանք, ոչ թե շարժիչ ուժ: Հայաստանի հավաքականում հավաքվել է տաղանդավոր ֆուտբոլիստների մի սերունդ, բայց այն կարող է ժամանակավոր հաջողություններ ունենալ, եթե այդ սերնդի հետևից չգան նորերը, եթե մեր ֆուտբոլային ինդուստրիան չհասցնի հավաքականի խաղամակարդակի հետևից: Այսօր այդ մեծ խզումը կա և այն պետք է վերացվի, իսկ դրա համար հայկական ֆուտբոլում, թերևս, անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ` թե՛ փոխհարաբերությունների, թե՛ ավանդույթների, թե՛ մտածողության և աշխարհընկալումների առումով: Հավաքականի հաջող ելույթները կարող են դրա համար հոգեբանական կարևոր խթանիչ լիցքերի դեր կատարել, բայց ոչ ավելին: Դրա վառ վկայությունն է Լատվիայի հավաքականի օրինակը, որ 2004 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր կարողացավ նվաճել, բայց քանի որ ֆուտբոլային ինդուստրիան հետևից չհասավ, հավաքականի այդ հաղթանակը մնաց եզակի, և այժմ լատվիացիները որևէ բանով չեն փայլում եվրոպական ասպարեզում: Այստեղ հասնում ենք հասարակական հարթությանը:

Հայկական ֆուտբոլում, ինչպես և ցանկացած այլ բնագավառում, անհնար է հասնել առանձին վերցրած մեծ վերափոխումների, եթե դրանք տեղի չեն ունենում հասարակական-քաղաքական լայն մասշտաբով: Իսկ կարո՞ղ է արդյոք Հայաստանի հավաքականի ներկայիս հաղթանակը այդ առումով լինել ինչ-որ ցուցիչ կամ խթանիչ: Կարող է և թերևս արդեն իսկ եղել է: Խոսքն, իհարկե, առանձին բացառություն կազմող շերտերի մասին չէ, այլ ընդհանուր հասարակական սպասումների և տրամադրության: Հայաստանի հավաքականը դրանց զարմանալի միասնականություն հաղորդեց, և այդ միասնականությունը այնքան ներդաշնակ ու սահուն ստացվեց և արձանագրվեց, որ կարծես որևէ մեկը չնկատեց էլ, թե ինչպես հանրությունը սկսեց նույն կյանքով, նույն նպատակով, նույն մտահոգությամբ և սպասումով, նույն ապրումով ապրել:

Սա ամենևին չի նշանակում, թե ֆուտբոլը կարող է լինել Հայաստանում համահասարակական միավորման, այսպես ասած` ազգային համախմբման առարկա: Ամենևին: Դա մոլորություն է, որովհետև այդպիսի բան հնարավոր է միայն ֆուտբոլի և ազգային ինքնության նույնականացման դեպքում, ինչը, սակայն, ինքնին հարաբերական է անգամ այն երկրներում, որտեղ թվում է, թե այդ նույնականացումը տեղի է ունեցել` Բրազիլիա, Արգենտինա, Անգլիա, Իսպանիա, մասամբ Իտալիա: Ազգային միասնականության, համահասարակական համաձայնության և համախմբման համար ֆուտբոլի պոտենցիալը հակասական է, անհրաժեշտ են այլ գործոններ, առավել ընդգրկուն բաղադրիչներ և նշանակալի արժեքային համակարգեր: Պարզապես Հայաստանի հավաքականի ելույթներն ու դրանց հասարակական արձագանքը վկայեցին, որ Հայաստանի հանրության շրջանում այդ միասնականության, համաձայնության գաղափարի պահանջարկն առկա է և առկա է բնականորեն, այնպես, որ երբ այն գալիս է, հանրային տարբեր շերտեր չեն էլ նկատում, թե ինչպես միավորվեցին մեկ ընդհանուր «գաղափարական տանիքի» տակ: Դա էլ երևի թե Հայաստանի հավաքականի հաջող ելույթների մյուս հարթության արձանագրումն է` հասարակական հարթության:

Հավաքականի հաջողությունը վեր հանեց կամ վերահաստատեց մեր հասարակության շրջանում այդ բնական պահանջի, պահանջարկի առկայությունն ու պոտենցիալը: Հետևաբար այժմ հարցն այն է, թե արդյոք հասարակությունը և նրան սպասարկելուն կոչված քաղաքական դասն ու հասարակական-քաղաքական, այսպես ասած, էլիտար խմբերը կարո՞ղ են անհրաժեշտ ընդգրկունության մակարդակում ապահովել այդ պահանջարկը, պահանջը և հասարակությանը մատուցել հնարավորինս լայն համախմբման առավել հուսալի, հաստատուն և խորքային գաղափար, նպատակ: Ընդ որում` ակնհայտ է, որ այդ ամենը պետք է զերծ լինի ազգային սնապարծությունից, կերակրված չլինի դրա ավերիչ և բարդույթավորող լիցքերով: Հայաստանի հասարակությանն անհրաժեշտ է համախմբման արդիական գաղափար, որի պարագայում ազգայինը կլինի ընդամենը ենթագիտակցական մակարդակում, կենթադրվի ինքնաբերաբար, այն պարզ հիմքով, որ այդ գաղափարի շուրջ տեղի ունեցող համախմբումը հայերի համախմբումն է: Իսկ գաղափարի առանցքում, բնականաբար, պետք է լինի հայկական պետության որակը, պետության արդիականացումը: Այդ դեպքում արդեն մեր ոլորտային առաջընթացները նույնիսկ կարող են լինել երաշխավորված: Առանց դրա, ինչ հաղթանակ էլ տանեն մեր ֆուտբոլիստները, կամ ինչ հաջողություն էլ մենք ունենանք առանձին այլ մարզական, մշակութային և նույնիսկ քաղաքական ու տնտեսական ոլորտներում, դրանք լինելու են ժամանակավոր, որովհետև տևականի հիմքը պետք է լինի հասարակական մտածողության, հոգեբանության արդիականացման ներուժ պարունակող նոր գաղափարը կամ նպատակը:

Տվյալ պարագայում, Հայաստանի հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները, իհարկե իրենց կամքից անկախ, պարզապես իրենց աշխատանքը կատարելու հաստատակամությամբ, օրինակ պետք է ծառայեն մեր հասարակական-քաղաքական դասի ներկայացուցիչներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում