Friday, 12 06 2026
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում

«Նաիրի» կինոթատրոնը բացեց դռները (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ 1920թ. հիմնված, սակայն այս տարվա ապրիլ ամսից իր դռները փակած «Նաիրի» կինոթատրոնի վերագործարկման արարողությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի ջանքերով: Բացումը կատարվեց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» կինոնկարով: Կինոթատրոնի վերագործարկմանը աջակցել են Մշակույթի, ԿԳ նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը:

Ռեժիսոր Արսեն Առաքելյանը մեզ հետ զրույցում, կարևորելով կինոթատրոնների առկայությունը, հատկապես «Նաիրի» կինոթատրոնն առանձնացրեց, քանի որ մարդիկ, նրա խոսքերով, լավ հիշողություններ ունեն այս կինոթատրոնի հետ: Նա նաև նշեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնն է զբաղվելու ծրագրային քաղաքականությամբ, ինչն էլ արդեն իսկ հուշում է, որ ֆիլմերի ընտրության հարցում այլ մոտեցում կլինի. «Կինոթատրոնները պետք է շատ լինեն, բայց և պետք է տարբեր լինեն իրենց ծրագրային քաղաքականությամբ և առանձնահատկությամբ»,- ավելացրեց ռեժիսորը:

«Նաիրի» կինոթատրոնի ծրագրերի տնօրեն Հովհաննես Գալստյանը նշեց կինոթատրոնի ծրագրային առանձնահատկությունները, ըստ որի` կինոթատրոնը օրական վեց սեանս կունենա, որից երեք սեանսը ցերեկային՝ դպրոցականների և մանուկների համար, կցուցադրվեն խորհրդային արտադրության ֆիլմեր, որից հետո՝ հայկական ֆիլմեր, իսկ արդեն երեկոյան 21:30-ին՝ մեծ «վարպետների» նոր ֆիլմեր կցուցադրվեն, այդ թվում` Վուդի Ալենի, Ալմոդովարի և այլոց ֆիլմերը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը իր խոսքում նշեց, որ իրենք մի ծրագիր են կյանքի կոչել, որի միջոցով հնարավոր կլինի հանրությանը հաղորդակից դարձնել Հայաստանի և աշխարհի կինոնորույթներին:

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, նշեց, որ այսօր շուկայական հարաբերությունների պայմաններում շատ դժվար է մոտենալ արվեստին, շատ դժվար է այսօր արվեստագետի համար ասել այն, ինչ ուզում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում