Friday, 12 06 2026
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան

2 դատական հայց` ընդդեմ «Ժողովուրդ»-ի

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ օրաթերթի դեմ 2 դատական հայց է ներկայացվել:

Հայաստանում գործող անկախ թերթերին ֆինանսապես ճնշելու հերթը հասել է «ժողովուրդ» օրաթերթին: «Առավոտ» օրաթերթի երեկվա համարից տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն արդեն իսկ դատական հայց է ներկայացրել «Ժողովուդ»-ի դեմ (խմբագրությունը դեռ պաշտոնապես չի ծանուցվել այդ մասին): Մարզպետը որոշեց այդ քայլին դիմել այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Մարզպետը կաշառք է վերցրել»» նյութում մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանը պնդում էր, որ մարզպետը իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել` նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար:

Թեև նույն հրապարակման մեջ ներկայացված էր նաև մարզպետի տեսակետը, սակայն նախորդող օրերին Ն. Պողոսյանը ջանք ու եռանդ չխնայեց խնդիրը կուսակցականացնելու և իրեն ԲՀԿ-ի օմբուդսմենի կարգավիճակ վերապահելու համար: Հաշվի առնելով, որ Նվեր Պողոսյանը «Բարգավաճ Հայաստան»-ի առանցաքային դեմքերից չէ, վեճի քաղաքականացմանը «Ժողովուրդ»-ը լուրջ չի վերաբերվում` հայտարարելով, որ կաշառքի մեղադրանքը հաստատող ձայնագրությունը խմբագրությունում է և պատրաստ ենք այն տրամադրել պետական ցանկացած ատյանի: Այսպիսով արձանագրում ենք, որ ԲՀԿ-ական մարզպետ Ն. Պողոսյանը ձգտում է համալրել մամուլի դեմ հաշվեհարդար տեսնելու նկրտումներ ունեցող տխրահռչակ չինովնիկների շարքը` բարձրացված աղմուկի մեջ փորձելով սքողել կաշառքի ու Թթուջուր գյուղում այդպես էլ չկայացած ապօրինի մրցույթի խայտառակ պատմությունը: Այնպես որ եթե այս պատմության մեջ կա մեկը, ով պետք է ներողություն խնդրի, ապա դա հաստատ «Ժողովուրդ»-ը չէ:

Բայց սրանով չի ավարտվում «Ժողովուրդ»-ի դեմ սանձազերծված արշավը: Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը Կենտոն և Նորք-Մաշաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ծանուցում է ստացել այն մասին, որ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը վիրավորվել է ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանի և նույն վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի մասին արված մեր հրապարակումից և պահանջում է փոխհատուցում` 804 հազար դրամի չափով: Դատական նիստը կկայանա հոկտեմբերի 24-ին:

Նշված հրապարակման մեջ «Ժողովորդ»-ը մեջբերումներ էր արել խմբագրությանը հասցեագրված մի նամակից, որտեղ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանին և պետի ներկայիս տեղակալ Աշոտ Մարկոսյանին մեղադրանքներ էին ուղղվել: Եվ ահա Գ. Աղաջանյանը որոշել է նրանց երկուսի փոխարեն վիրավորվել ու այսպիսի հայց է ներկայացրել դատարան. «Հոդվածում իմ անունից տարածված տեղեկատվությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև դրա հետևանքով արատավորվել է իմ պատիվն ու արժանապատվութունը»:

Ահա թե որ տողերից է վիրավորվել քաղաքացի Գուրեգն Աղաջանյանը. «Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք» «7 տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ, «գիտնական», կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ», «Կ. Կիրակոսյանն իրեն այդ ոլորտում ավելի ապահով զգալու համար և պետգույքի մի զգալի մասը յուրացնելու նպատակով աճուրդի կենտրոնի տնօրեն է նշանակել իր քեռու տղային` Մարտին Քալաշյանին, ով նույնպես կեղծիքների մեծ վարպետ է»: Բայց նշենք, որ նույն նյութում «Ժողովուրդ»-ը ներկայացրել էր թե Կարինե Կիրակոսյանի, թե վարչության ներկայիս պետ Արման Սահակյանի կարծիքները:

Ավելի ուշ խմբագրություն այցելեց Գուրգեն Աղաջանայնը, որի անունից «Ժողովուրդ»-ը նամակ էր ստացել և հրապարակել: Նա պնդեց, թե ինչքը չէ նամակի հեղինակը: Երբ Աղաջանյանի ցույց տվեցինք «Հայփոստ»-ի միջոցով խմբագրությանն ուղարկված նամակը (նամակի հետադարձ հասցեն Պետգույքի կառավարման վարչությանն է), վերջինս պատճենահանեց նամակն ու ծրարը և հեռացավ: Հաջորդ օրը Աղաջանյանը խմբագրությանը ներկայացրեց մի հերքման տեքստ, որն իրականում հերքում չէր պարունակում, այլ գովեստի խոսքեր` իր հետ խմբագրություն այցելած Ա. Մարկոսյանի հասցեին: և քանի որ տեքստն անհեթեթ էր, հրապարակված նյութի հետ որևէ առնչություն չուներ, ուստի անիմաստ համարվեց այն որպես հերքում ընկալելն ու հրապարակելը :

Չնայած այս զավեշտալի դատական հայցերին, «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարում է, որ շարունակելու է հրապարակել քաղաքացիներից ստացված նամակներն ու բանավոր դիմում-բողոքները` հետամուտ լինելով դրանց ընթացքին: Որևէ մեկի ներկայացրած հայցը կամ դրա թիկունքում կանգնած իշխանական ուժերի հնչեցրած սպառնալիքները «Ժողովուրդ»-ին չեն վախեցնելու ու չեն կաշկանդելու: Մենք կշարունակենք աշխատել նույն ոգով` ցանկացած խնդրի վերաբերյալ ներկայացնելով բոլոր կողմերի տեսակետները` բնականաբար պահպանելով նաև անաչառությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում