Այսօր BlackBerry սմարթֆոնների միլիոնավոր օգտատերեր մնացել են առանց համացանցի: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս պահին Research in Motion ընկերությունը փորձում է կարգավորել ցանցի ներսում տեխնիկական խափանումները:
Հաղորդվում է, որ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում BlackBerry-ի օգտատերերը էլեկտրոնային հասցեների, համացանցի որոնողական համակարգ մուտք գործելու, ինչպես նաև տեքստային հաղորդագրությունների հետ կապված խնդիրներ են ունեցել:







































