Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Կահիրեում Իսրայելի հետ գերիների փոխանակման մասին համաձայնագրի կնքումից առաջ «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Հալիդ Մեշալը զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին՝ այդ համաձայնագրի էության մասին իրազեկելով նրան։
Այդ համաձայնագրով «ՀԱՄԱՍ»-ը ազատ է արձակելու 2006 թվականից գերության մեջ պահվող իսրայելցի զինվոր Գիլատ Շալիտին, փոխարենը Իսրայելն ազատ է արձակելու 1027 պաղեստինցիների։
Նշվում է, որ 2006 թվականից սկսած՝ Թուրքիան ուշադիր հետևում է Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի հարաբերություններին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, թե Էրդողանն աջակցում է արմատական իսլամական ահաբեկչությանը, և որ իրենց համար անակնկալ չէ «ՀԱՄԱՍ»-ին նրա աջակցելը։











































