Եվրամիությունը հնարավոր է՝ հետ կանչի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերը Բրյուսել` երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ մեղադրական դատավճռի պատճառով: Ինչպես հաղորդում է Euobserver պարբերականը, չի բացառվում, որ ԵՄ-ը «քաղաքական դեմարշ» անի:
Յանուկովիչի այցը Բրյուսել նշանակված է հոկտեմբերի 20-ին: Այնտեղ նա պետք է հանդիպում ունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ:
Երեկ Կիևի դատարանը փակեց Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ հարուցված «գազային գործը» և Տիմոշենկոյին դատապարտեց 7 տարվա ազատազրկման:








































