Friday, 12 06 2026
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը

Տիգրան Սարգսյանը հայաստանցի գործարարների հետ քննարկել է հարկային բազայի ընդլայնման խնդիրները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին:

Դիմելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն Ազգային Ժողովին է ներկայացնելու հարկային մեծ փաթեթ, որի նպատակն է ընդլայնել մեր երկրի հարկային բազան, ինչն էլ կնպաստի 2012 թվականին ընթացիկ տարվա համեմատ հավաքագրել 101 միլիարդ դրամ ավելի հարկ: «Այս խնդիրը լուծելու համար թիրախավորել ենք այն ոլորտները, որոնցում պետք է բացահայտենք առկա եկամուտները: Դրանց մի մասը պետք է մուտքագրվի պետական բյուջե՝ մեր առջև դրված խնդիրն իրականացնելու համար: Այսինքն, մի կողմից պետք է նվազեցնենք բյուջեի դեֆիցիտը, իսկ մյուս կողմից՝ չնվազեցնենք ծախսերը: Դրա միակ ճանապարհն ավելի շատ հարկեր հավաքելն է, ինչի համար էլ փորձելու ենք հայթայթել լրացուցիչ եկամուտներ, որոնք բիզնեսին լուրջ հարված չեն հասցնի, սակայն միևնույն ժամանակ թույլ կտան լուծել այս կարևոր տնտեսական խնդիրը»:
Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը համարելով աղքատությունը, որին նպաստել է նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, վարչապետը նշել է, որ դրա հաղթահարման կարևոր գործիքներից մեկը սոցիալական նպաստների ու թոշակների բարձրացումն է: «2012-ին մտադիր ենք միջոցառումներ իրականացնել նաև բիզնեսի զարգացումը խթանելու համար: Պետական բյուջեի միջոցների մի մասն էլ ուղղվելու է այս քաղաքականության իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որի համաձայն տարեկան 1,5 միլիարդ դրամ պետք է ներդրվի տեղական ձեռնարկություններին օժանդակելու համար, որն էլ կնպաստի վերջիններիս ապրանքների արտահանմանը, միջազգային կապերի հաստատմանը և այլն: Այսինքն, մի կողմից մենք փորձում ենք հավաքագրել եկամուտներ, մյուս կողմից դրանք ծախսել արդյունավետ կերպով՝ սոցիալական խնդիրների, աղքատության կրճատման և բիզնես միջավայրի զարգացման համար: Այս բարդ խնդիրն իրականացնելու համար կառավարությունն ակնկալում է նաև ձեր աջակցությունը»:
Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին հուզող կարոևագույն խնդիրներն ու ներկայացվել համապատասխան առաջարկություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում