ԱՄԷ ղեկավարությունը կոչ է արել Պարսից ծոցի արաբական պետություններին (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման, Սաուդյան Արաբիա) կոշտ և միասնական դիրքորոշում ունենալ Բահրեյնի և Քուվեյթի օբյեկտների վրա իրանական գրոհներից հետո անվտանգության ոլորտում ստեղծված իրադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդականը:
«Պարսից ծոցի պետությունները պետք է վճռական, միասնական և միահամուռ դիրքորոշում ունենան։ Անընդունելի է Պարսից ծոցի որևէ պետության միայնակ թողնել գրոհների դեպքում», – X սոցիալական ցանցում գրել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։









































