Լատվիայի Ազգային զինված ուժերը մարտական պատրաստության են բերել ՆԱՏՕ-ի բալթյան երկրների պարեկման կործանիչները՝ Ալուկսնեի շրջանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հայտարարված սպառնալիքից հետո: Այս մասին հաղորդում է LSM պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով երկրի Ազգային զինված ուժերին:
«Ձեզ հայտնում ենք Լատվիայի օդային տարածքին հնարավոր սպառնալիքի մասին: Այս պահին ոչ մի հետագա գործողություն չի պահանջվում: Եթե իրավիճակը փոխվի, դուք կստանաք ծանուցում անհրաժեշտ միջոցների վերաբերյալ», – հավելել են գերատեսչությունում:









































