Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած 4 պայթյունների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, մահապարտ ահաբեկիչներից մեկն իրեն պաթեցրել է ոստիկանական բաժանմունքի մոտ, մյուսը` շիական թաղամասի շենքերից մեկում:
Բացի այդ, Բաղդադի արևմուտքում պայթեցվել է ոստիկանական մեքենաների մոտ կայանած երկու ավտոմեքենա, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել է 3 մարդ:










































