Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հեռացված ղեկավար Օզգյուր Օզելի կողմնակիցները մայիսի 24-ին երթով շարժվել են դեպի խորհրդարան այն բանից հետո, երբ ոստիկանությունը մտել է Անկարայում կուսակցության գլխամասային գրասենյակ և այնտեղից հանել Օզելին և կուսակցության այլ անդամների: Աս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Օզելին և նրա աջակիցներին թույլ չեն տվել մտնել խորհրդարան: Օզելը կողմնակիցների առջև ելույթում հայտարարել է, որ ընդդիմությանը հանել են գրասենյակից, սակայն իրենք այժմ կպայքարեն փողոցներում:









































