Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ահա թե ինչու Հայաստանում հունիսի 7-ի քվեարկությունը Մոսկվայի համար սակրալ նշանակություն ունի

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Ռուսաստանում վերջին մեկուկես հարյուրամյակի պատմական ամեն մի տևական շրջան ավարտվում է ընկճախտով և կենտրոնական իշխանության կաթվածով, ինչպես նաև երկրի փլուզմամբ։ Այդ երեւույթները հաճախ ուղեկցվում են ռազմական պարտությամբ կամ հաղթանակի բացակայությամբ։ Ռուսական կայսրությունը այդպես է կորցրել Ֆինլանդիան և Լեհաստանը։ Ավելի ուշ խորհրդային Ռուսաստանը կենտրոնական իշխանության կաթվածահարության հետևանքով կորցրել է իր տարածքի միանգամից տասնչորս մասի նկատմամբ վերահսկողությունը՝ ներառյալ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդավիան և Մերձբալթիկան։

Մեջբերումը ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի «Արդի Ռուսաստանի համար պատմական երկու սցենար» խորագրով խմբագրականից է, որտեղ հանդիպում ենք այսպիսի ընդհանրացման, որպեսզի «խուսափի տարածքային փլուզումից, Ռուսաստանը պետք է խուսափի ՆԱՏՕ-ի երկրների առայժմ ուկրաինական բանակի և հատուկ ծառայությունների ձեռքերով իր դեմ պատերազմում պարտությունից և անգամ վիճելի ոչ-ոքիից»։

Եթե ամփոփ ասվի, ապա այս հրապարակումը այն մասին է, որ ԽՍՀՄ-ը՝ որպես տասնհինգ հանրապետությունների կամավոր միություն, գոյություն չի ունեցել, Ռուսաստանում ցարական միապետությունը փոոխակերպվել է բոլշևիկյան կայսրության, բայց առանց Ֆինլանդիայի և Լեհաստանի, իսկ 1991թ․-ին «կենտրոնական իշխանության կաթվածահարության պատճառով կորցրել իր տասնչորս մասերի նկատմամբ վերահսկողությունը»։

Ինտրիգն այն է, թե Ռուսաստանում ի՞նչ են հասկանում «տարածքային փլուզումից խուսափում» ասելիս։ Խոսքը նախկին խորհրդային, սոցիալիստական-դաշնայի՞ն, թե՞ բոլշևիկյան կայսրություն Ռուսաստանի մասին է։ ՆԱՏՕ-ի երկրների կողմից «առայժմ ուկրաինական բանակի և հատուկ ծառայությունների ձեռքերով Ռուսաստանի դեմ պատերազմում պարտությունից և անգամ վիճելի ոչ-ոքիից խուսափելու անհրաժեշտության» սահմանումը թույլ է տալիս եզրակացնել, որ «տարածքային փլուզում» է գնահատվում Ռուսաստանից «նրա տասնչորս մասի անջատումը»։

Ռուսաստանը Խորհրդային Միության փլուզումը իրավաբանորեն չի ճանաչել 1996թ․ մարտի 15-ին պետական դուման որոշել է, որ ԱՊՀ կազմավորման մասին 1991թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը «իրավական ուժ չի ունեցել և չունի»։ Այսինքն, Ռուսաստանի իրավական համակարգում Խորհրդային Միությունը դեռևս գոյություն ունի։

Ռուսաստանի պետական և քաղաքական ու հանրային գործիչներին, փորձագետներին ու վերլուծաբաններին, լրագրողներին և հրապարակախոսներին մեղադրելու և անգամ քննադատելու հարկ չկա, նրանք առաջնորդվում են իրենց երկրի շահերով, ձգտում վերականգնել նախկին կայսրության «տարածքային ամբողջականությունը»։

Այստեղ խիստ ուշագրավ է, որ բոլշևիկա-խորհրդային Ռուսաստանից անջատված «տարածքները» թվարկելիս «Նեզավիսիմայա գազետա»-ն առաձնացրել է Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան և Մերձբալթիկան, իսկ Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի հինգ երկրները «մոռացել»։

Տպավորություն է, թե կայրության փլուզման «պատասխանատու» և Ռուսաստանի «թշնամի են նշանակված» քրիստոնեադավան, Եվրոպայի հետ քաղաքակրթական ընդհանրություն ունեցող երկրները։ Ենթատեքստով հասկացվում է, որ «եթե նրանք վերանվաճվեն, ապա Ռուսական կայսրությունը կվերականգնվի, բայց մինչ այդ պետք է խուսափել Ուկրաինայում պարտությունից և անգամ վիճելի ոչ -ոքիից»։ Ահա թե ինչու Հայաստանում հունիսի 7-ի քվեարկությունը Մոսկվայի համար սակրալ նշանակություն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում