Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին իր թիմի ամառային տրանսֆերային գլխավոր թիրախ է դարձրել «Մանչեսթեր Սիթիի» առաջատար պաշտպան Ջոն Սթոունզին:
31-ամյա անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, ինչը նշանակում է, որ գերմանական հսկան հնարավորություն կունենա նրան ձեռք բերել անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Կոմպանին անձամբ է հետաքրքրված փորձառու պաշտպանի տեղափոխությամբ, ում հետ ժամանակին միասին խաղացել է «Մանչեսթեր Սիթիում»:








































