Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրահանգել է թույլ չտալ երկրում կուտակված՝ զենքի արտադրությանը մոտ մակարդակի հարստացված ուրանի պաշարների դուրսբերումն արտերկիր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրներին։
Այս որոշումը խիստ բարդացնում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ընթացող խաղաղության բանակցությունները, քանի որ ուրանի պաշարների հեռացումը Իրանից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր պահանջներից մեկն է։ Թեհրանում կարծում են, որ այդ նյութն արտերկիր ուղարկելը երկիրն ավելի խոցելի կդարձնի ապագա հարձակումների համար։
Չնայած այժմ գործում է փխրուն հրադադար, իրանական կողմը խորը կասկածներ ունի, որ ռազմական գործողությունների դադարը Վաշինգտոնի մարտավարական խաբկանքն է՝ նոր ավիահարվածներից առաջ։
Որպես փոխզիջում՝ իրանական աղբյուրները նշում են ուրանի պաշարների նոսրացման հնարավորությունը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հսկողության ներքո։











































